Թոփ 5 ֆիլմեր,որ արժե դիտել,երբ տանն եք

16.03.2020 | 18:17


Կորոնավիրուսով պայմանավորված շատերս ստիպված ենք մնալ տանը: Կամ ուսումնական հաստատությունները չեն գործում,կամ մեր գործատուներն են  որոշել մեզ տանը թողնել: Ձեզ ենք ներկայացնում Թոփ 5 ֆիլմեր,որոնք հնարավոր կլինի դիտել այս շրջանում Մշակութային ալիքի եթերում: 

5.Սպիտակ աստված

Գլխավոր հերոսուհու մայրը մեկնում է Ավստրալիա, և երիտասարդ 13 ամյա աղջիկը՝ Լիլին իր ոչ ազնվացեղային շան՝ Հագենի հետ տեղափոխվում է ապրելու իր հայրիկի մոտ։ Վերջինս դժգոհ է, որ տանը հայտնվել է չորքոտանի կենդանի։ Հենց այդ ժամանակ երկրում նոր օրենք է դուրս գալիս, որը պարտավորեցնում էր բոլոր այն բնակիչներին, ովքեր տանը ունեն շուն, վճարեն հարկեր նրանց համար։ Լիլիի հայրը այլ որոշում չի գտնում, քան դուրս հանել անբախտ Հագենին փողոց։ Շունը ստիպված է ապրել մռայլ և դաժան աշխարհում։ Լիլին Հագենին ընդունում է որպես իր միակ և հավատարիմ ընկեր:

4.Զբոսաշրջիկը


Զբոսաշրջիկը` ամերիկյան դրամա` նկարահանված 2010 թվականին։ Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Ջոնի Դեփն ու Անջելինա Ջոլին։ Ֆիլմը, հաշվի առնելով ժանրը, բավականաչափ հասույթ է ստացել, որը կազմում է մոտավորապես 280 միլիոն դոլար, այդ թվում նաև Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում ձեռք բերած հասույթը՝ 19 միլիոն դոլար: Գեղեցկուհի Էլիզը Ալեքսանդր Պիրսի կինն էր։ Պիրսը խաբել էր իր տիրոջը և նրանից խլել 1,5 միլիարդ դոլար գումար։ Պիրսը պլաստիկ վիրահատության շնորհիվ դարձել էր անճանաչելի, և ոստիկանները հետևում են Պիրսի կնոջը, որպեսզի դուրս գան Պիրսի հետքի վրա։

3.Մեծ աչքեր


«Մեծ աչքեր» , ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Թիմ Բարթոնի կենսագրական դրաման: Ֆիլմում պատմվում է հայտնի ամերիկացի նկարչուհի Մարգարեթ Քինի, 50-ականների վերջում նրա բացառիկ հաջողությունների և իր ամուսնու հետ ունեցած հարաբերությունների մասին:

2. Վան Գոգ.Հավերժության շեմին

«Հավերժության շեմին»  կենսագրական ֆիլմ, հոլանդացի մեծանուն նկարիչ Վան Գոգի մասին։ Ֆիլմը պատմում է նկարչի կյանքի վերջին տարիների մասին։ Նկարահանվել է 2018 թվականին, «Օսկար» մրցանակի անվանակիր ռեժիսոր Ջուլիան Շնաբելի կողմից։ Վերջինս նաև աշխատել է սցենարի վրա Լուի Կուգելբերգի և օսկարակիր դրամատուրգ Ժան-Կլոդ Կարիերի հետ։ Ֆիլմում նկարահանվել են Ուիլեմ Դեֆոն, Օսկար Այզեկը, Ռուպերտ Ֆրենդը, Մադս Միկելսենը, Մաթյո Ամալրիկը և Էմմանուել Սենյեն։ Վան Գոգի դերակատարման համար Ուիլեմ Դեֆոն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի, նաև «Ոսկե գլոբուս»-ի անվանակիր է։ Վան Գոգը տարված էր գեղանկարչությամբ և երազում էր աշխարհը փոխել։ Նա ապրում էր Փարիզում, Մոնմարտրում և ընկերական հարաբերությունների մեջ էր Պոլ Գոգենի հետ։ Ալկոհոլային ըմպելիքներից նախընտրում էր աբսենտը։ Այդ ժամանակ նրա կտավները դժվարությամբ էին վաճառվում, իսկ այսօր դրանք ամենաթանկարժեքներից մեկն են աշխարհում։ Ինչպես իրական հանճար, նա միշտ գտնվում էր հավերժության շեմին․․․

1.Ջոբս

«Սթիվ Ջոբս»-ը կենսագրական ֆիլմ է նվիրված ՏՏ դարարաշրջանին: Ամբողջ ընթացքը բաժանված է պայմանական երեք մասերի, որոնցից յուրաքանչյուրում պատմվում է Ջոբսի համար կարևոր մի ժամանակաշրջանի մասին` կապված նրա ընկերության առանցքային արտադրանքի հետ:

 .