ՊՈԱԿ-ների փակման վերաբերյալ նախագիծ գոյություն չունի. Նազենի Ղարիբյան
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները
կատարող Նազենի Ղարիբյանը վստահեցնում է, որ իրենց ենթակայության տակ գործող
ՊՈԱԿ-ների փակման վերաբերյալ որևէ նախագիծ չկա: Այն տեղեկությունները, թե նախագիծը
պատրաստ է և առաջիկայում կներկայացվի կառավարության նիստին, չեն համապատասխանում
իրականությանը:
«Այս ամբողջ իրավիճակը մի կաթիլ մեղրի
կամ փչացած հեռախոսի պատմություն է հիշեցնում: Այն աշխատանքային թուղթը, որի արտահոսքը եղավ, զուտ սևագիր է: Մենք
կառավարությունից հանձնարարական ենք ստացել, որ վերլուծություն կատարենք Մշակույթի
նախարարության, ինչպես նաև ՊՈԱԿ-ների գործունեության դաշտում: Հասկանալ ՊՈԱԿ-ների
առկա վիճակը, օպտիմալացման հնարավորությունները, վեր հանել խնդիրները, առաջարկել
լուծումներ: Ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ հստակ ասվել է՝ չառաջնորդվել
խնայողության, տնտեսման, կրճատումների տրամաբանությամբ, այլ գործել
պատասխանատվության համախմբման, գործունեության արդյունավետության բարձրացման հրամայականով»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում
հրավիրված ասուլիսում ասաց Նազենի Ղարիբյանը:
Շարունակությունը սկզբնաղբուր կայքում: