Աշխատանքային շաբաթվա անելիքը՝ օրվա թռուցկաժողովում     

13:30 22 մյս 2018 


Մայիսի 19-ին Արցախ կատարած երկօրյա այցից հետո մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր թռուցկաժողովը սկսեց արցախյան այցից ստացած՝ նրա բնորոշմամբ, հրաշալի տպավորություններով: 

«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում Հայաստանի մշակույթի նախարարը շրջել է տեղի վեց թանգարաններում, հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ, ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ քննարկել ու հստակեցրել հայկական զույգ պետությունների միջև մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարարը Արցախում էր արցախյան գործընկերոջ հրավերով:

Անդրադառնալով առաջիկա շաբաթվա աշխատանքային օրակարգին, նախարարը հետաքրքվեց Առաջին հանրապետության ու Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքի ընթացքով: Առջևում երկու կարևորագույն փառատոններն են՝ «Ոսկե ծիրան» և Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական փառատոն: Վերջիններին առնչվող ընթացիկ հարցերն ու ծագած խնդիրները քննարկելու նպատակով նախարարը շաբաթվա ընթացքում կհանդիպի հիշյալ փառատոնների պատասխանատուների հետ:
Լիլիթ Մակունցը հանձնարարեց բաց հայտարարությամբ դիմել Սյունիքի մարզի Կուրիս համայնքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում արդեն մի քանի օր հացադուլի մեջ գտնվող Բորիս Անդրեասյանին՝ տեղեկացնելով, որ մշակույթի նախարարությունը համապատասխան օրենսդրական փաթեթով առաջիկայում կապ է հաստատելու «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հետ, որի գործունեության հետևանքով ոչնչացման եզրին է հայտնվել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:


«Գործին անպայման ընթացք կտր
վի, եթե կա օրենքի խախտում»,-խոստացավ նախարարը:

Հիշեցնենք. Կուրիս համայնքի 31-ամյա բնակիչ Բորիս Անդրեասյանը մայիսի 16-ից հացադուլ է հայտարարել՝ պատճառաբանությամբ, որ հանքարդյունաբերական ընկերության գործունեության հետևանքով համայնքի 17-րդ դարի եկեղեցին հայտնվել է հանքի ուղիղ եզրին ու մասամբ քանդվել: Պաշտպանական որևէ միջոցառում չի իրականացվել, և եկեղեցին կարող է ամբողջությամբ փլուզվել:
Նախարար Մակունցի հանձնարարականների թվում նաև Կառավարության ծրագրից բխող մշակութային միջոցառումների (մինչև տարեվերջ իրականացվելիք) վերաբերյալ օպերատիվ գործողությունների ամբողջական փաթեթի մշակումն էր:



Created with Mozello - the world's easiest to use website builder.

 .

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են 

Արտատպելիս, մեջբերումներ անելիս հղումը Մշակութային Ալիք-ին պարտադիր է : Կայքում տեղադրված հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Մշակութային ալիք-ին հղում անելու` արգելվում է: Գովազդների բովանդակության համար հեռուստաընկերությունը և կայքը պատասխանատվություն չեն կրում:

© 2018 www.armculturaltv.cf