Բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կփակցվի

26.11.2019 | 15:35

Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստում՝ բանաստեղծ, հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոց հ. 59 (3-րդ մուտք) հասցեում փակցնելու համար քննարկվող հարցը քվեարկության արդյունքում ընդունվեց:

Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը նշեց, որ հուշատախտակի տեղադրման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը: 

«Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը կատարվելու են ժառանգների կողմից»,- ասաց Վարդանյանը:   

Հարակից զեկուցող Մշակույթի կրթության և սոցիալական հարցերի   մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ իրենց նիստի ժամանակ հարցը քննարկվել է և տրվել է դրական եզրակացություն:


Created with Mozello - the world's easiest to use website builder.

 .

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են © 2019

| ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ