Կարմիր բլուրի բացառիկ հնավայրը գրեթե ամբողջությամբ մաքրվել է. Տիգրան Վիրաբյան

13.06.2020 | 19:30

Կարմիր բլուրի բացառիկ հնավայրը, որը տասնամյակներ շարունակ լցվել էր աղբով, արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ՝ Տիգրան Վիրաբյանը:

Կարմիր բլուրի բացառիկ հնավայրը, որը տասնամյակներ շարունակ լցվել էր աղբով, արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է։

Շուրջ 1000 թափք շինաղբ արդեն տեղափոխել ենք վերջին մեկուկես տարվա ընթացքում, մնացել է տեղափոխել մոտ 200-250 թափք, եւ մեր պատմության ամենավառ վկայարաններից մեկը պատշաճ տեսքով նորից կներկայանա հանրությանը։



Created with Mozello - the world's easiest to use website builder.

 .