www.yenicag.ru-ն գրում է. Թաիլանդի Պայաթա քաղաքի կինոթատրոնում 77 ամյա տղամարդը մահացել է նոր «Անաբելլի անեծքը 3» ֆիլմի ցուցադրման ժամանակ:   Երբ ֆիլմը ավարտվեց եւ դահլիճում լույսերը միացվեցին, պարզվեց, որ 77 ամյա զբոսաշրջիկը անշնչացած է: Կինոյի աշխատակիցները շտապ օգնություն են կոչել, բժիշկները հայտարարել են նրա մահվան մասին: