Art21  հեռուստաընկերություն Հայաստանի Մշակութային միակ հեռուստաալիք: Հեռարձակվում է օրական 19 ժամ իր սեփական կայքում ինչպես նաև որոշ կաբելային ցանցերում:  


Մշակութային ալիքը հիմնադիրվել է 2014 թվականի մարտի 29-ին Երևանում: Հեռարձակումը սկսել է 2015 թվականի Փետրվարի 5-ից: Մշակութային ալիքը ներկայացնում է ինչպես իր, այնպես էլ տարբեր ընկերությունների մշակութային ու զարգացնող հաղորդումները:  Մենք մեր հաղորդումների օգնությամբ անրադառնում ենք արվեստի գրեթեր բոլոր ճյուղերին՝ գեղարվեստ,պարարվեստ,երգարվեստ և այլն:  2016 թվականին Մշակութային ալիքը համագործակցություններ սկսեց տարբեր ընկերությունների հետ և իրավունք ստացավ ցուցադրել այդ ընկերությունների Մշակութային և զարգացնող հաղորդումները: 2016 թվականի հունվարից սկսեց հեռարձակվել   HD (1920 X 1980) որակով ,որի օգնությամբ մեր եթերը մեր հեռուստադիտողները դիտում են ավելի մաքուր որակով: 2016 թվականին Մշակութային Վերածնունդ հիմնադրամի հետ համատեղ սկսեց  նոր հեռուստանախագիծ`  Հայկական Ազգային երաժշտական Գանձարան ,որի ընթացքում հայկական հեռուստաեթերում առաջին անգամ հայ  հեռուստադիտողները հնարավորություն են ստանում լսել իսկական հայկական երաժշտություն: Մշակութային ալիքը ձեզ է ներկայացնում Պոեզիա Սիլվա Յուզբաշյանի հետ հեռուստահաղորդումը ,որը պատրաստվում է Հանրային Ռադիոյի ՊՈԵԶԻԱ հաղորդման   ձայնագրությունների հիման վրա:    Հայֆիլմ, МосФильм, СоюзМультфильм ,Walt Disney Pictures.  ահա այն ընկերությունները , որոնց ֆիլմերը,մուլտֆիլմերը Մշակութային ալիքը ներկայացնում է գրեթե ամեն օր:  Ներկայումս Մշակութային ալիքի եթերին կարելի է հետևել ինչպես անհատական համակարգիչներով, այնպես էլ բջջային հեռախոսներով և պլանշետներով։ Ստեղծվել են հավելվածներ IOS և Android համակարգերի համար, որոնք կարելի է ներբեռնել անվճար։ 2017 թվականին հեռուստաալիքի ծննդյան 4-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Մշակույթի նախարար՝ Արմեն Ամիրյանը հեռուստաալիքին պարգևատրել է շնորհակալագրով:  2017 թվականին ԱՄՆ-ում կայացած The Culture Award 2017-ի շրջանակներում Մշակութային ալիքը  արժանացավ Լավագույն բովանդակություն մրցանակին:

ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Created with Mozello - the world's easiest to use website builder.

 .

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են © 2019

| ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ