Մշակութային Ալիքի մրցանակաբաշխության  խորհրդանիշը այս անգամ նուռն է

30.09.2017 / 21:50 

Ամենամյա  մշակութային ալիքի մրցանակաբաշխությունը,որի մտահաղացումը առաջացել է Մշակութային A21TV հեռուստաընկերությունում, արդեն 4-րդ անգամ  կհամախմբի բազմաթիվ երիտասարդների ,որոնք կոչված կլինեն  մեկ նպատակի:

Արդեն ավանդական դարձած մրցույթը,  այս անգամ բազմաթիվ անակնկալներ է պատրաստել հաղթողների  և    բոլոր մասնակիցների համար,որոնց փակագծերը հեղինակ՝ Արթուր Հակոբյանը չի ցանկանում բացել: Մրցույթը այս տարի ներառում է ՝ կինոարվեստը,երգարվեստը հագուստի մոդելավորումը,թատերական արվեստը և կերպարվեստը:  Մրցույթի  հայտագրման մեկնարկը տրված է,որին կարող են մասնակցել բոլորը՝  անկախ ազգային պատկանելիությունից,սակայն տարիքային սահմանափակմամբ ( 16-35) Եթե ցանկանում եք փորձել ձեր ուժերը,ապա այցելեք հետևյալ հղումով (www.armculturaltv-award.cf) և անվճար լրացրեք մասնակցության հայտը: Մշակութային ալիքի գրաֆիկական բաժինը,որպես մրցույթի սիմվոլ  ընտրել է  նուռը,որը կխորհրդանշի   բոլոր այն արվեստի  բնագավառները ,որոնք կմրցեն մրցույթի ընթացքում:

Ժյուրիի անդամների  կազմն էլ կարծում եմ անփոփոխ կմնա  վստահեցնում է հեղինակը:

Մրցույթը կմեկնարկի   շուտով և ինչպես միշտ կտարբերվի մյուս բոլոր փառատոններից: 




Created with Mozello - the world's easiest to use website builder.

 .

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են 

Արտատպելիս, մեջբերումներ անելիս հղումը Մշակութային Ալիք-ին պարտադիր է : Կայքում տեղադրված հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Մշակութային ալիք-ին հղում անելու` արգելվում է: Գովազդների բովանդակության համար հեռուստաընկերությունը և կայքը պատասխանատվություն չեն կրում:

© 2018 www.armculturaltv.cf