Մահացել է Արա Գյուլերը     

18.10.2018 | 09:08


Ժամեր առաջ Ստամբուլում 90 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը: Ցավալի լուրը հայտնել են թուրքական լրատվամիջոցները: Բժիշկների խոսքերով, վերջին ժամերին Գյուլերը վերակենդանացման բաժանմունքում էր գտնվում, նրա սիրտը երկու անգամ կանգ էր առել: Թեև բժիշկներին հաջողվել էր վերականգնել սրտի աշխատանքը, սակայն պատկառելի տարիքը թույլ չի տվել հաղթահարել ճգնաժամը, Գյուլերը մահացել է սրտի անբավարարության հետևանքով: 

1960 ականերից Գյուլերի լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում՝ Կանադայում «Համաշխարհային առկայծումներ», Նյու Յորքի ժամանակակից արվեստի պատկերասրահի «Գունավոր լուսանկարչության տասը վարպետները», Քյոլնի «Լուսանկարչական կայծ» և այլն: Նկարահանել է սյուռելիստական վավերագրական ֆիլմ «Հերոսի մահը»՝ նվիրնած «Յավուզ» ռազմանավի ապազինմանը ու կործանմանը: 1970ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեխինակավոր դեմքերից, ինչպիսիք են՝ Ուինստոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: Ստամբուլում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը նշանավոր արվեստագետների հավաքատեղի է:



Created with Mozello - the world's easiest to use website builder.

 .

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են 

Արտատպելիս, մեջբերումներ անելիս հղումը Մշակութային Ալիք-ին պարտադիր է : Կայքում տեղադրված հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Մշակութային ալիք-ին հղում անելու` արգելվում է: Գովազդների բովանդակության համար հեռուստաընկերությունը և կայքը պատասխանատվություն չեն կրում:

© 2018 www.armculturaltv.cf