Դասական երաժշտության համերգներ` Երևանի ավագ դպրոցների աշակերտների համար

11:50  07 Նոյ, 2018 <

Դասական երաժշտության համերգներ` Երևանի ավագ դպրոցների աշակերտների համար (ծրագիրը փորձնական է և ավարտից հետո կներառի նաև մարզերը). նախագծի շրջանակում Երևանի 35 ավագ դպրոցների շուրջ 13.532 աշակերտներ անվճար կայցելեն սիմֆոնիկ երաժշտության համերգների` հնարավորություն ունենալով հետագայում համերգներին հրավիրել նաև իրենց ծնողներին։


ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքով` դեռևս ամռանը, երբ քննարկվում էին դպրոցներում մշակութային կրթության զարգացման ծրագրերը, Սիմֆոնիկ նվագախմբի կողմից առաջարկություն էր ներկայացվել` դպրոցականներին հրավիրել դասական երաժշտության համերգների. «Իմ մտապատկերում այս ծրագրերը կային վաղուց, երբ դեռ իշխանության ներկայացուցիչ չէի: 

Դրանք միս ու արյուն ստացան ամռանը, և հիմա արդեն մտնում ենք իրագործման գործնական փուլ: Ծրագիրը միտված է դպրոց բերել բարձր արժեքներ, մեր աշակերտներին սովորեցնել լսել դասական երաժշտություն: Դասական երաժշտությունը պետք է վերադարձնել դպրոց, պետք է աշակերտին բերել համերգասրահ»,- նշել է ԿԳ նախարարի պաշտոնակատարը:

Ավելին`➡️ http://edu.am/index.php/am/news/view/7303


ՖԵՅՍԲՈՒՔ


Created with Mozello - the world's easiest to use website builder.

 .

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են 

Արտատպելիս, մեջբերումներ անելիս հղումը Մշակութային Ալիք-ին պարտադիր է : Կայքում տեղադրված հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Մշակութային ալիք-ին հղում անելու` արգելվում է: Գովազդների բովանդակության համար հեռուստաընկերությունը և կայքը պատասխանատվություն չեն կրում:

© 2018 www.armculturaltv.cf